8400 դիտում
20:02 29-01-2014
Արթիկի գաղութում փորձում էին դռնբաց դատական նիստը անցկացնեին գաղտագողի
Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել ՀՀ Արդարադատության նախարարության Արթիկի քրեակատարողական հիմնարկում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գաղութում տեղի է ունենում դատապարտյալ Արտակ Հակոբյանի վաղաժամկետ ազատման վերաբերյալ բողոքի դատական նիստը:
Նիստը նշանակված է դռնբաց, սակայն գաղութի ծառայողները հայտնեցին, որ եթե լրագրողները ցանկություն ունեն դատական նիստին մասնակցելու, ապա պետք է պետի անունով դիմում գրեն: Մինչ դատական նիստը սկսվելը գաղութի պետը բավարարեց լրագրողների դիմումը, որից հետո Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ սկսվեց դատական նիստը: Նիստի ժամանակ Ա. Հակոբյանը ինքնաբացարկ հայտնեց դատավորին և պահանջեց որպեսզի դատական նիստը տեղի ունենա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրիի նստավայրում: Դատավորը այն քննարկելու համար հայտարարեց, որ գնում է խորհրդակցական սենյակ և 40 րոպեից կհայտնի որոշումը: Վերադառնալով խորհրդակցական սենյակից դատավորը որոշեց ինքնաբացարկի որոշումը մերժել, իսկ Գյումրիի նստավայրում դատական նիստն անցկացնելու միջնորդությունը բավարարել և այն նշանակվեց փետրվարի 7-ին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչև նիստը սկսվելը գաղութի անձնակազմը փորձ էր անում որպեսզի այն տեղի ունենա առանց դիտորդական խմբի և լրագրողների մասնակցությամբ մի պահ արգելվեց անգամ դատապարտյալի կնոջ մասնակցությունը, սակայն տեսնելով որ դատապարտյալ Ա. Հակոբյանը փորձում է ինքանավնասել ստիպված հայտնի ֆիլմի «Ոսկե ցլիկի» օրինակով մի-մի դիմում գրել տվեցին:
Դատապարտյալի միջնորդությունը Գագիկ Շամշյանի տեսանյութում
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1310 դիտում
13:06 02-05-2017
Արձանագրվել է լրագրողների՝ դռնբաց դատական նիստերը լուսաբանելու սահմանափակման 7 դեպք