Մոլեգնող հրդեհ` Նորվեգիայում
Նորվեգիայի Սեր Տրենդելագ մարզում մոլեգնող հրդեհի պատճառով ավելի քան 700 մարդ է տարհանվել: Այս մասին հայտնել են տեղի ԶԼՄ-ները:
NRK հեռուստաընկերության լուրերի հաղորդման համաձայն, հրշեջներին հաջողվել է իրավիճակը վերահսկել: Կրակը մոլեգնում էր 20 կմ/ժ արագությամբ: Այժմ հրդեհը գտնվում է բնակտարածքից 5կմ հեռավորության վրա:
Նշենք, որ ըստ վերջին տվյալների, երեքշաբթի Նուր Տրենդելագ մարզում հրդեհն մոխրացրել է 100-ից ավելի տներ: