211652_close_icon
views-count1050 դիտում article-date 11:52 30-01-2014

Քաղաքապետարանը ասֆալտապատում կատարող ընկերությունների առջև խնդիր է դրել

Դեկտեմբեր և հունվար ամիսներին աննախադեպ ցուրտ եղանակով, այնուհետ ջերմաստիճանի կտրուկ տատանումներով, նաև տեղումներով պայմանավորված` մայրաքաղաքի որոշ փողոցներում, որոնք հիմնականում չեն նորոգվել երկար տարիներ, առաջացել են փոսեր: Հաշվի առնելով անվտանգ երթևեկի ապահովման առաջնահերթությունը` Երևանի քաղաքապետարանի կողմից խնդիր է դրվել մայրաքաղաքում ասֆալտապատման աշխատանքներ կատարած ընկերությունների առջև` հնարավորին կարճ ժամկետում իրականացնել ժամանակավոր փոսալցման աշխատանքներ: Հարկ է նկատել, որ տվյալ ընկերություններն աշխատանքներն իրականացնում են բացառապես իրենց սեփական միջոցների հաշվին: Հավելենք, որ արդեն գարնանը Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրերով ինչպես այդ, այնպես մի շարք այլ փողոցներում կմեկնարկեն ընթացիկ և հիմնական նորոգման աշխատանքները, որոնց շրջանակում կիրականացվեն նաև վերջնական փոսանորոգումներ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր