211652_close_icon
views-count2108 դիտում article-date 13:58 30-01-2014

Սերժ Թանկյանի և նրա կնոջ ֆինանսավորմամբ Վանաձորի տարեցները կապահովվեն տաք սնունդով

Փետրվարի 17-ից «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը կսկսի իրագործել տաք սննդի լրագիր Վանաձոր քաղաքի 30 սոցիալապես անապահով տարեցների համար: Այն ֆինանսավորվում է աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և նրա տիկնոջ` Անժիի կողմից: Կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննսիյանը մեկնաբանել է, որ սահմանափակ միջոցների պատճառով սկզբում կազմակերպությունը հնարավորություն չուներ ծրագրում ընդգրկել նաև տարեցներին, ինչպես որ դա արվում էր Երևանի Օրրանում: «Երբ Սերժ Թանկյանը և նրա տիկինը` Անժին, մեզ դիմեցին, թե ինչպես օգնել Վանաձորի Օրրանին, մենք նրանց առաջարկեցինք մի քանի տարբերակներ: Նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին հատկապես տարեցների ծրագրի հանդեպ և արագորեն` մի քանի օրվա ընթացքում, արդեն ծրագրում կատարեցին ներդրումներ` վստահ լինելու համար, որ այս տարվա խստաշունչ ձմռան պայմաններում կարիքավոր տարեցները օրվա ընթացքում գոնե մեկ անգամ տաք սննդի, տաքուկ անկյան և հոգածության հնարավորություն կունենան»,-նշել է տիկին Արմինեն: Ներկայնումս Վանաձորի «Օրրան» են հաճախում տնտեսապես անապահով ընտանիքների 65-իվ ավելի երեխաներ, որոնք ստանում են տաք սնունդ, ինչպես նաև բժշկական, սոցիալական, հոգեբանական և կրթական ծառայություններ: Երեխաները մասնակցում են նաև մասնագիտական վերապատրաստման դասընթացների և մշակութային հարուստ ծրագրերի:

Նմանատիպ նյութեր