2518 դիտում
14:31 30-01-2014
Դիպուկահարի կրակից զոհված զինծառայողին՝ «Մարտական ծառայության» մեդալ
Պաշտպանության բանակի շարքային Կարեն Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Բակո Սահակյանի հունվարի 30-ի հրամանագրում նշվում է, որ շարքային Գալստյանը պարգևատրվել է Արցախի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար։
Հիշեցնենք, որ 1994-ին ծնված զինծառայող Կարեն Գագիկի Գալստյանը զոհվել էր հունվարի 28-ին Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից։
Համաձայն Պաշտպանության բանակի մամուլի ծառայության տվյալների՝ զինծառայողը մահացու հրազենային վնասվածք է ստացել գլխի հատվածում։
Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Աղբյուրը` [url=http://razm.info/30556]Razm.info[/url]
Նմանատիպ նյութեր
3309 դիտում
19:50 09-06-2022
Դիպուկահարի կրակոցից զոհված Դավիթ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
8092 դիտում
13:30 14-06-2019
Բակո Սահակյանը հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով
3975 դիտում
15:21 12-12-2015
Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված 20-ամյա Կարենը հունվարին պետք է տանը լիներ
Այս բաժնից
886 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
778 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին