211652_close_icon
views-count1508 դիտում article-date 14:34 30-01-2014

ԱՄՆ-ն Իրաքին կվաճառի նորագույն Ապաչ ուղղաթիռներ

Ամերիկյան վարչակազմը կարողացել է մտափոխել այն սենատորներին, ովքեր նախկինում արգելափակել էին Իրաքին Ապաչ հարվածային ուղղաթիռների վաճառքի գործընթացը: Այժմ վերջնական որոշումը պետք է կայացնի ԱՄՆ կառավարությունը, ինչից հետո հարվածային ուղղաթիռները կմատակարարվեն Իրաքին: Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը: Ավելի վաղ սենատորների մի խումբ՝ Սենատի միջազգային հարաբերությունների հանձաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի գլխավորությամբ, դեմ էր հանդես եկել Իրաքին AH-64E Apache (Ապաչ) նորագույն հարվածային ուղղաթիռների վաճառքին: Սենատորները որպես իրենց դիրքորոշման պատճառաբանում բերում էին Իրաքի կառավարության և վարչապետ Նուրի ալ-Մալիքի բռնապետական կեցվածքը, սուննի բնակչության իրավունքների ոտնահարումը և այն, որ ալ-Մալիքի կառավարությունը սերտ կապեր ունի Իրանի հետ: Այժմ արդեն, հաշվի առնելով սենատորների դիրքորոշման փոփոխությունը, ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտպանական համագործակցության գործակալությունը հունվարի 27-ին ԱՄՆ Կոնգրեսին է ներկայացրել պաշտոնական երկու ծանուցում՝ Ապաչ հարվածային ուղղաթիռների վաճառքի մասին: Ծանուցումներից մեկը վերաբերում է Իրաքին 24 Ապաչ ուղղաթիռների վաճառքին: Ընդ որում նշվում է, որ այդ խմբաքանակից միայն 12 ուղղաթիռն է оժտված լինելու AN/APG-78 Longbow ռադիոտեղորոշիչ կայանով: Մատակարարման խմբաքանակի մեջ մտնում է նաև 480 կառավարվող AGM-114R Hellfire հրթիռ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 4,8 միլիարդ ամերիկյան դոլար: Երկրորդ ծանուցումը վերաբերում է Ապաչ ուղղաթիռների ժամանակավոր տրամադրմանը Իրաքին՝ անձնակազմի վարժանքների անցկացման նպատակով, մինչև կմատակարարվի ուղղաթիռների հիմնական խմբաքանակը։ Ուղղաթիռների ուսումնական խմբաքանակը կազմելու է վեց միավոր, որոնց հետ կտրամադրվեն նաև 152 կառավարվող հրթիռ։ Այս գործարքը գնահատվում է շուրջ 1,37 միլիարդ ամերիկյան դոլար։ Ապաչ ուղղաթիռների գնման դեպքում Իրաքի ռազմաօդային ուժերի ավիապարկը կստանա բավական խայտաբղետ տեսք՝ լինելով համալրված ռուսական Մի-35Մ, Մի-28ՆԷ և ամերիկյան АН-64Е Apache ուղղաթիռներով։ Աղբյուրը` [url=http://razm.info/30538]Razm.info[/url]

Նմանատիպ նյութեր