211652_close_icon
views-count1517 դիտում article-date 09:38 21-11-2014

ԱՄՆ-ն Լեհաստանին կվաճառի 40 միավոր նորագույն AGM-158B JASSM-ER տիպի թևավոր հրթիռ

Լեհաստանը պատրաստվում է ԱՄՆ-ից վերջին սերնդի 40 միավոր AGM-158B JASSM-ER տիպի թևավոր հրթիռներ գնել, հաղորդում է Ihned-ը՝ հղում անելով իր աղբյուրին: Գործարքը՝ 50% զեղչային հաշվարկով կարժենա առնվազն 250 մլն ԱՄՆ դոլար: Նշված հրթիռներն ունակ են հարվածելու մինչև 960 կմ հեռավորության վրա գտնվող թիրախը: Առաջարկվում է հրթիռով համալրել F-16 կործանիչները, որոնք կարող են կրել միանգամից 2 հրթիռ:

Նմանատիպ նյութեր