1717 դիտում
15:52 30-01-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է 2014 թվականի գերակայությունները
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր նախարարության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ ներկայացրել է ոլորտի 2014 թվականի գործունեության միջոցառումներն ու գերակա խնդիրները:
Անդրադառնալով նախորդ տարի ձեռք բերած դրական տեղաշարժերին , նախարարը կարևորել է նաև զարգացման և աճի միտումների շարունակելիության ուղղությամբ կատարված աշխատանքները, որոնց հիմքի վրա էլ պետք է իրականացվեն 2014 թվականի գործունեության միջոցառումներն ու գերակա խնդիրները:
Նա մասնավորապես նշել է. « 2014 թվականը նույպես լարված աշխատանքային տարի է լինելու մեզ համար, ուստի առանց ժամանակ կորցնելու , գարնան գյուղատնտեսական աշխատանքներից առաջ , պետք է որոշակիացնենք մեր անելիքներն ու ծրագրերը» :
ՀՀ գյուղատնտեսության նախարարի խոսքն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
***
ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2014թ. գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների մասին
2013 թվականին տնտեսավարողների ջանքերի և վարվող պետական քաղաքականության արդյունքում գյուղատնտեսության ոլորտում գրանցվել են էական դրական տեղաշարժեր:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 918.6 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 7.1 %-ով: Ընդ որում աճ է գրանցվել ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասնապահության ճյուղերում: Նշված աճն ապահովվել է ինչպես էքստենսիվ, այնպես էլ ինտենսիվ գործոնների հաշվին:
Գյուղատնտեսության ոլորտում առկա են որոշակի այլ ձեռքբերումներ, որոնցից առանձնանում են հետևյալները`
· Գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործում: Առանձնակի կարևորվում է գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացումը: 2011-2013 թվականներին գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններն ավելացել են շուրջ 35.0 հազ. հա-ով, այդ թվում միայն 2013 թվականին` 14.0 հազ. հա: Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը 2013 թվականին կազմել է 71.0 %, 2010 թվականի 63.2 %-ի դիմաց: 2013 թվականին աշնանացանի տարածքները ավելի քան 5.0 հազ. հա-ով գերազանցել են նախորդ տարվա մակարդակը:
· Սերմնաբուծություն և սերմապահովություն: Սերմնաբուծության և սերմապահովության ուղղությամբ իրականացված պետական ծրագրերի արդյունքում հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի արտադրության ծավալների աննախադեպ ավելացումը: Ընդ որում, հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի արտադրության ծավալները գերազանցում են նախորդ տարվա մակարդակը շուրջ 20 %-ով (կազմելով 547.1 հազ. տոննա), այդ թվում ցորենինը` ավելի քան 26 %-ով (կազմելով 306.6): Օպերատիվ տվյալներով ցորենի միջին բերքատվությունը կազմում է 30.8 ց/հա, նախորդ տարվա 26.0 ց/հա-ի դիմաց: Ցորենի ինքնաբավության մակարդակը վերջին 5 տարիների միջին տվյալներով կազմել է 35.2 %: Ցորենի ծավալների նման աճը հնարավորություն կտա ինքնաբավության մակարդակը 2013 թվականին այդ ցուցանիշի նկատմամբ ավելացնել 5-6 տոկոսային կետով: Կարևոր է համարվում նաև գրեթե բոլոր բուսաբուծական մթերքների ծավալների ավելացումը:
· Անասնագլխաքանակի և անասնապահական մթերքների արտադրության աճ: Վերջին ժամանակահատվածում անասնագլխաքանակի աճի միտումները և անասնապահության ոլորտում իրականացված ծրագրերը նախադրյալ հանդիսացան անասնաբուծական հիմնական մթերքների արտադրության ծավալների ավելացման համար: 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատությամբ, տավարի գլխաքանակն ավելացել է 10.3 %-ով (661.0 հազ. գլուխ), այդ թվում կովերինը` 7.0 %-ով (303.3 հազ. գլուխ), մանր եղջերավորների գլխաքանակի աճը կազմել է 14.3 % (674.7 հազ. գլուխ): Առավել մեծ աճ գրանցվել է խոզերի գլխաքանակի համար, որը կազմել է 34.2 % (145.0 հազ. գլուխ): Ըստ գնահատման, անասնապահական մթերքների համախառն արտադրությունը գերազանցում է 2012 թվականի մակարդակն գրեթե 8.0 %-ով նախորդ տարվա 3.2 %-ի դիմաց:
· Գյուղատնտեսական մթերքների արտահանման ծավալների էական ավելացում: Գյուղատնտեսությունում տնտեսական աճի հետ մեկտեղ արտահանման կառուցվածքում ավելացել է գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների տեսակարար կշիռը: 2013 թվականին հանրապետությունից արտահանվել է շուրջ 64.5 հազ. տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը 2.1 անգամ: Ծիրանի արտահանումը կազմել է 23.3 հազ. տոննա, նախորդ տարվա 12.6 հազ. տոննայի դիմաց: Աննախադեպ էին կարտոֆիլի արտահանման ծավալները, այն կազմեց 24.0 հազ. տոննա, նախորդ տարվա 1137.4 տոննայի դիմաց:
· Գյուղատնտեսության ոլորտի մատչելի վարկավորում: ՀՀ կառավարության կողմից հաստատված «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգին» համապատասխան՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով (14 %-ով) վարկեր, որոնց 4 տոկոսային կետը սուբսիդավորվել է, իսկ հանրապետության առավել կարիքավոր 225 համայնքների համար սուբսիդավորվել է վարկերի տոկոսադրույքի 6 տոկոսային կետը։ 2011 թվականի ապրիլի սկզբից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվել է 54.7 մլրդ դրամի 63.0 հազ. միավոր վարկ: Ընդհանուր առմամբ, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման գումարը կազմել է 1.5 մլրդ դրամ:
· 2013 թվականին իրականացվել են նաև պետական աջակցության մի շարք այլ ծրագրեր, որոնցից գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման, ինչպես նաև դիզելային վառելանյութի և հանքային պարարտանյութերի մատչելի գներով մատակարարման ծրագրերը իրականցվում են սկսած 2011 թվականից և շարունակվելու են նաև 2014թվականին:
Գյուղատնտեսությունում ծառացած խնդիրների և առաջնահերթությունների գնահատման արդյունքում ձևավորվել են 2014 թվականին նախարարության գործունեության միջոցառումները և գերակա խնդիրները, որոնք բխում են ոլորտի համար ուղենիշային համարվող ՀՀ կառավարության ծրագրից և ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարությունից:
Առաջնահերթ միջոցառումներից է լինելու`
«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության 2014-2025 թվականների կայուն զարգացման ռազմավարության նախագծի մշակումը և ընդունումը:
Ծառացաած խնդիրներից և իրավաճակային փոփոխություններից ելնելով կվերանայվի գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարությունը, նոր ռազմավարության դրույթները կհամապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության 2013-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարության ծրագրի դրույթներին: Ռազմավարությամբ կսահմանվեն գյուղատնտեսության զարգացման տեսլականը, ռազմավարության նպատակը և հիմնական խնդիրները և այդ խնդիրների լուծմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները: Ռազմավարությամբ կսահմանվեն գյուղատնտեսական ոլորտի հիմնական կանխատեսումային ցուցանիշները և ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը: Փաստաթուղթը ուղենիշային կլինի գյուղատնտեսությունում համակարգված քաղաքականության իրականացման համար:
2014թ. համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության համար սահմանված գերակա խնդիրներից կարևորվում է`
Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության` գյուղատնտեսության ոլորտին առնչվող միջոցառումների իրականացումը, որի նպատակը` ՀՀ Մաքսային Միությանը անդամակցությամբ պայմանավորված գյուղատնտեսության ոլորտի մրցունակության պահպանումն ու բարձրացումն է, ինչպես նաև տեղական արտադրողների և սպառողների շահերի պաշտպանությունն է:
Կարևորագույն գերակա խնդիր է մնում`
Հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը:
Գերակա խնդրի նպատակը` հանրապետության գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի առավել արդյունավետ օգտագործման, տնտեսավարման ձևերի կատարելագործման միջոցով առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքների արտադրության ծավալների ավելացումն ու արդյունավետության, ինչպես նաև ինքնաբավության մակարդակի բարձրացումն է:
Հանրապետության ազգային պարենային հաշվեկշռի տվյալների համաձայն, էներգետիկ արժեքով հաշվարկված, կարևորագույն սննդամթերքների ինքնաբավության մակարդակը, վերջին տարիների տվյալներով, կազմում է գրեթե 60 %: Հանրապետությունում ինքնաբավության բարձր մակարդակ է ապահովվել կարտոֆիլի, բանջարաբոստանային մշակաբույսերի, պտղի և հատապտղի, խաղողի, մանր եղջերավորների մսի ուղղությամբ, միջինից բարձր ինքնաբավության մակարդակ գոյություն ունի կաթի-կաթնամթերքի և խոշոր եղջերավորների մսի համար: Ինչ վերաբերում է ցորենին, եգիպտացորենին, հատիկաընդեղեն մշակաբույսերին, թռչնի և խոզի մսին, ապա ինքնաբավության մակարդակը շարունակում է մնալ ցածր:
Առաջիկա քաղաքականությունն պետք է նպատակաուղղվի նշված մթերքների մրցունակության բարձրացմանը, արտադրության ծավալների ավելացմանը և արդյունքում տեղական արտադրությամբ ներմուծման փոխարինմանն ու ինքնաբավության մակարդակի բարձրացմանը: Խնդիր է դրվում առաջնահերթ մինչև 2020 թվականը անհրաժեշտ պարենամթերքների ինքնաբավության մակարդակը, էներգետիկ արժեքով գնահատված, հասցնել շուրջ 80.0 %-ի, իսկ ցորենի ինքնաբավությունը` 60.0 %-ի:
2014 թվականի գերակա խնդիրներից է նաև`
Անասնապահության մասնագիտացում ունեցող բարձր լեռնային և սահմանամերձ գյուղական համայնքներին աջակցության շարունակումը:
Գերակա խնդրի նպատակը` ռեսուրսային ներուժի արդյունավետ օգտագործման միջոցառումների` հեռագնա արոտների անցանելիության ապահովման, ջրարբիացման, արոտների վերականգնման, ինչպես նաև կաթի ընդունման և վերամշակման կարողությունների ստեղծման, կոոպերատիվների կարողությունների ուժեղացման, անասնաբուժական սպասարկման կենտրոնների հիմնման, դաշտային կերարտադրության զարգացման, տոհմային և անասնաբուժական աշխատանքների բարելավման միջոցով բարձր լեռնային և սահմանամերձ անասնապահական մասնագիտացում ունեցող գյուղական համայնքներին աջակցությունն է:
Նշված գերակա խնդրի ուղղությամբ 2011-2013թթ. զգալի աշխատանքներ են իրականցվել:
ՀՀ 6 մարզերի (Արագածոտն, Լոռի, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք) ծրագրով նախատեսված 55 համայնքների փոխարեն աշխատանքներ են իրականացվում լրացուցիչ ևս 12 համայնքներում: Մասնավորապես, 67 համայնքում հիմնադրվել են «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ: 47 համայնքում ավարտվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքները (114 կմ ջրագիծ, 150 հատ խմոց), 48 համայնքի արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 324 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 45 կոոպերատիվի տրամադրվել է 66 անիվավոր տրակտոր:
Նմանատիպ նյութեր
1588 դիտում
15:30 24-12-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ամփոփել է 2014 թվականի արդյունքները գյուղատնտեսության ոլորտում
4631 դիտում
18:11 11-10-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ և նախատեսվող ծրագրերը
1069 դիտում
21:23 03-03-2014
Դեսպան Կիրակոսյանը Ավստրիայում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները
Այս բաժնից
886 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
778 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
691 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան