211652_close_icon
views-count7016 դիտում article-date 20:13 30-01-2014

Մերկասառույցի պատճառով BMW-ն բախվել է ծառին. ՊՆ հրաձիգն ու գնդացրորդը տեղափոխվել են հիվանդանոց

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնում քննիչ Բաբկեն Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ` հունվարի 29-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 08:30-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի բնակիչ 27-ամյա Կարապետ Սիրեկանյանը Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում վարելով BMW մակնիշի 77 ԼՕ 066 համարանիշի ավտոմեքենան, ճանապարհի մերկասառույցի պատճառով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ. Սիրեկանյանն ու ուղևոր Մեծամոր քաղաքի բնակիչ 32-ամյա Արտեմ Սիրեկանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների Ա. և Կ. Սիրեկանյանները եղբայրներ են և ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում, Արտեմը` որպես հրաձիգ-սանիտար, իսկ Կարապետը` որպես գնդացրորդ: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր