211652_close_icon
views-count4093 դիտում article-date 11:00 31-01-2014

ՌԴ ԱԳՆ-ը հայտարարություն է արել շփման գծում առկա լարվածության վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությունը անհանգստացած է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրացմամբ: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած պաշտոնական հայտարարության մեջ: ՌԴ ԱԳՆ-ը կոչ է արել հակամարտող կողմերին իրավիճակը կայունացնելու ուղղությամբ հավելյալ միջոցներ ձեռնարկել՝ ներառյալ 1995 թվականի փետրվարի 4-ին հրադադարի մասին համաձայնագրով նախատեսված մեխանիզմների գործարկումը: «Վերջին օրերին սահմանում և շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով զինվորներ են զոհվել, իսկ խաղաղ բնակչության շրջանում վիրավորներ կան: Գտնում ենք, որ լարվածության հետագա սրացման դեպքում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում անխուսափելի կլինեն բացասական հետևանքները: Չի բացառվում, որ կբարդանա 2013 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայում հայ-ադրբեջանական գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը»,-նշված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր