1452 դիտում
16:56 31-01-2014
2014-ի փետրվար-մարտին կավարտվի Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների ուսումնասիրությունը. Բնապահպանության նախարար
ՀՀ բնապահպանության նախարարության 2014թ.ի գերակայությունները երկուսն են` Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրում և Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում:
Ինչպես ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել 23 ծրագիր։
Ըստ նրա` Սևանա լճում նախատեսվում է իրականացնել 3 ծրագիր. ձկնատեսակների համալրում, անտառմաքրման աշխատանք և գիտական ուսումնասիրություններ։ Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պաշարների համալրման համար տարեկան 60 միլիոն դրամ է հատկացվում պետբյուջեից: Ծրագրով նախատեսվում է լիճ բաց թողնել մոտ 166600 գեղարքունի մանրաձուկ և 200000 ամառային իշխանի մանրաձուկ:
Անդրադառնալով Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծմանը` Ա. Հարությունյանը նշել է, որ ծրագրի բյուջեն 8, 25 մլն եվրո է։
Ծրագրի տարածքը ներառում է «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիկ» ազգային պարկը, «Սոսու պուրակ», Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» պետական արգելավայրերը և 20 հուշարձան:
Նմանատիպ նյութեր
2056 դիտում
11:13 25-11-2019
Երևանում և Արարատյան դաշտավայրի բնակավայրերում հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
1577 դիտում
23:01 26-11-2019
Երևանում և Արարատյան դաշտավայրի բնակավայրերում հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
934 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»