1127 դիտում
18:51 31-01-2014
«Դինամո» մարզական ՀԿ-ն պարգևատրեց գործընկեր կառույցներին
Հունվարի 31-ին Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունը համագործակից կառույցների, մարզական ֆեդերացիաների հետ ամփոփեց 2013թ. իրականացված աշխատանքները։ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած կառույցը համագործակցել է մոտ 80 ՀԿ-ի, այլ կազմակերպությունների հետ։
Փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը նշեց, որ գործընկեր կառույցների հետ իրականացրել են միջոցառումներ՝ ընդդեմ թմրամոլության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի՝ զերծ պահելով երեխաներին արատավոր սովորություններից, կազմակերպվել է դժվար դաստիարակվող երեխաների մարզական առօրյան, համատեղ այցելություններ են եղել Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր՝ ոգեկոչելով Ցեղասպանության և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը, իրականացվել են բազմաբնույթ այլ միջոցառումներ։ Գ. Հայրապետյանն ընդգծեց նաև, որ «Դինամո» մարզական ՀԿ-ն իր տարածքում ապահովում է սոցիալապես անապահով, դժվար դաստիարակվող երեխաների անվճար մարզումները՝ կոչ անելով այդ մասին տեղեկացնել շահագրգիռ մարմիններին։ ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետը շնորհակալություն հայտնեց բոլոր կառույցներին ու ֆեդերացիաներին, քանի որ վերջիններս, փողոցից կտրելով երեխաներին, պատրաստում ապագա զինվորներ հայոց բանակի համար։
Փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը պատվոգրեր հանձնեց մի շարք կազմակերպությունների, որոնց հետ սերտ համագործակցություն է գրանցվել 2013 թվականին։ Պարգևատրվածների թվում էր նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատեց, որ սովորաբար Հայաստանի երիտասարդական հիմնադրամն է երիտասարդական ոլորտում մրցանակներ ու պարգևներ շնորհում, սակայն ուրախալի է նաև արժանանալ գնահատանքի։ «Իրականում մեր բոլորի գործը, նպատակն ու թիրախ խումբը մեկն է, աշխատանքի ձևերն են միայն տարբեր։ Մեր թիվ մեկ գործը պետք է լինի ապահովել պատանիների, երիտասարդների զբաղվածությունը, և այդ զբաղվածության մեջ արժևորել այն գաղափարները, որոնք մեր երկրին, մեր ժողովրդին բերել-հասցրել են 21-րդ դար»,- նշեց Կարեն Ավագյանը։
Պատվոգիր ստացավ նաև Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը: Նա նշեց, որ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվել են մի շարք միջոցառումներ, տեղական և միջազգային առաջնություններ՝ «Ես եմ հայրենիքիս զինվորը» խորագրով։ Նպատակը մեկն է՝ երեխաներին հնարավորինս հեռու պահել մեր կյանքի արատավոր երևույթներից։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
721 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»