1348 դիտում
08:55 01-02-2014
Հայաստանն անցնող 3 օրերին առանց նախագահ է եղել. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 3-ին կմեկնարկի Աժ գարնանային նստաշրջանը։ Նիստերի օրակարգն օրինաչափորեն հաստատվում է ուրբաթ օրը, սակայն երեկ այն չհաստատվեց Աժ նախագահի՝ Դուբայում գտնվելու պատճառով։ Օրակարգի քննարկումը նշանակվել է այսօր՝ ժամը 15-ին։ Երեկ, չնայած մշտական հանձնաժողովներում տեղի էին ունենում օրենքի նախագծերի քննարկումներ, Աժ-ն «որբ էր ու անտեր», խորհրդարանական «Անտանտը» բացակայում էր։
Ինչպես տեղեկացրին Աժ-ից, Հերմինե Նաղդալյանն այդպես էլ չէր ստանձնել ժամանակավոր պաշտոնը ոչ միայն հիվանդ, այլև արձակուրդում լինելու պատճառով։ Փաստորեն, հայոց երկիրն անցնող օրերին առանց նախագահ է եղել՝ 3 օր շարունակ, ու ոչ մեկը գլխի չի ընկել «անարյուն» «պերեվառոտ» իրականացնել»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
838 դիտում
16:52 10-11-2022
Չենք պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի և Հայաստանն առանց Ռուսաստանի. ՌԴ պետդումայի պատգամավոր
5416 դիտում
10:29 01-05-2017
Անցնող գիշեր ՀՀ և Արցախի սահմանին կրակոցներ քիչ են եղել, որևէ կորուստ չի եղել. Արծրուն Հովհաննիսյան
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»