211652_close_icon
views-count844 դիտում article-date 16:52 10-11-2022

Չենք պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի և Հայաստանն առանց Ռուսաստանի. ՌԴ պետդումայի պատգամավոր

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական  հանձնաժողովի  և ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի հետ համատեղ նիստից հետո  ասուլիսում  ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսան ասել է․  «Մենք չենք պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի ու Հայաստանն առանց Ռուսաստանի»: Հայտնում է «Արմենպրեսը»։

Նա հավելել է, որ Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած քննարկումն անցել է ընկերական և կառուցողական մթնոլորտում:  «Պայմանավորվեցինք այն քայլերի վերաբերյալ, որոնք ապագայում երկու խորհրդարանականները պետք է իրականացնեն: Մենք ունենք բարեհաջող համագործակցության փորձ Վերին Լարսի վերաբերյալ»,- ասել է Տայսաևը՝ հավելելով, որ Լարսի հետ կապված խնդիրներ կան և այդ խնդիրների առնչությամբ աշխատանքային քարտեզ կձևավորվի, որը կօգնի հետագա քայլերում:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն էլ հյուրերին  ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և Հայաստանի անվտանգային խնդիրները:

«Մանրամասն տեղեկություններ տրամադրվեցին Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ: Ընդգծվեց Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ-երի անհապաղ դուրսբերման կարևորությունը»,- ասել է Հակոբյանը՝ արդյունավետ գնահատելով ռուս գործընկերոջ հետ հանդիպումը:

Նմանատիպ նյութեր