211652_close_icon
views-count1293 դիտում article-date 09:19 01-02-2014

ՀԱԿ-ի համար կարևորը պրոցեսն է, այլ ոչ թե արդյունքը. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, ականատեսը կլինենք ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ համագործակցության հերթական դրսևորմանը, որն ուղղված կլինի 2008 թվականի մարտի 1-ի բացահայտմանը։ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամները մեկ շաբաթ առաջ Ազգային ժողով են ներկայացրել 2008 թ, մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու հերթական նախաձեռնությունը։ Այս նախաձեռնությունն արդեն մի անգամ ներկայացվել և մերժվել է նախորդ տարվա գարնանը։ Այս անգամ ևս ՀԱԿ նախաձեռնությանը սպասվում է նույն ճակատագիրը։ Բայց ՀԱԿ-ի համար կարևորը ոչ թե արդյունքն է՝ կստեղծվի՞ հանձնաժողով, թե՞ ոչ, այլ պրոցեսը։ ՀԱԿ-ին, ըստ ամենայնի, պետք է հանրությանը ցույց տալ, որ իրենք ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ պայքարում են` հանուն Մարտի 1-ի բացահայտման, իսկ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն ընդդիմանում են և խոչընդոտում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր