Ուկրաինայի ԱԾ-ն մեղադրում է «Բատկիվշչինա» կուսակցությանը հեղաշրջման փորձ կատարելու մեջ
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել` խուզարկության ժամանակ «Բատկիվշչինա» կուսակցության գրասենյակից հայտնաբերված պետական իշխանությունը գրավելու նախապատրաստման փաստերի հիման վրա: Այս մասին ուկրաինական ԶԼՄ-ներին հայտնել է Անվտանգության ծառայության Քննչական վարչության ղեկավար Մաքսիմ Լենկոն:
Ըստ Մաքսիմ Լենկոյի խոսքերի, փաստաթղթերում կան տվյալներ, որոնք փաստում են, որ ցույցերի ժամանակ պլանավորել են կիրառել ուժային տարբերակ ցուցարարների նկատմամբ, որը լայն արձագանք կունենա և կհեղինակազրկի ներկայիս կառավարությանը և նախագահին:
Լենկոն հայտարարել է, որ հետաքննությունը կընթանա 2 ամիս: