211652_close_icon
views-count1467 դիտում article-date 18:08 01-02-2014

Բուքը շարունակվում է Գյումրիի, Աշոցքի, Արթիկի տարածաշրջաններում և Ջաջուռի լեռնանցքում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1–ին` ժամը 17:30–ի դրությամբ, Սևանի, Նոյեմբերյանի և Լաչինի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բուքը շարունակվում է Գյումրի – Աշոցք, Գյումրի - Ջաջուռ լեռնանցքում և Աշոցքի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արթիկի տարածաշրջանում: Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով: Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի և Լաչինի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր