211652_close_icon
views-count1322 դիտում article-date 12:31 01-02-2014

Բուքը սաստկացել է Կոտայքի, Աշոցքի, Սևանի տարածաշրջաններում և Ջաջուռի լեռնանցքում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1–ին` ժամը 11 :30–ի դրությամբ, Սևանի, Ստեփանավանի, Տաշիրի, Իջևանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին տեղ- տեղ առկա է մերկասառույց: Բուքը սաստկացել է Գյումրի – Աշոցք, Գյումրի - Ջաջուռի լեռնանցքում, Կոտայքի և Սևանի տարածաշրջաններում: Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար հատվածով: Ստեփանավանի, Տաշիրի, Դիլիջանի, Վանաձորի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մարտունու տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր