211652_close_icon
views-count1244 դիտում article-date 18:55 01-02-2014

Դատական կարգադրիչները կստանան իրենց հագուստները. aravot.am

[url=http://www.aravot.am/2014/02/01/427670/]Aravot.am[/url]-ն ահազանգ էր ստացել, որ դատական կարգադրիչների հասանելիք համազգեստները պահեստում չկան, չեն տրամադրվում, քանի որ կարգադրիչների անվան դիմաց ստորագրվել են եւ «ստացվել»: Մեկ կարգադրիչի հագուստը իր հատուկ միջոցներով կազմում է 120 000 ՀՀ դրամ: Aravot.am –ի հարցին, թե արդյոք տվյալ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ճի՞շտ է, որ ծառայողական քննություն է սկսվել հագուստների անհետացման հետ կապված, ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը պատասխանեց . «Սահմանված կարգի համաձայն՝ 2014 թվականի հունվարի 29-ից սկսվել է դատական կարգադրիչների համազգեստների և հատուկ միջոցների հատկացման գործընթացը: Նույն կարգի համաձայն մինչև փետրվարի 28-ը բոլոր դատական կարգադրիչները կստանան իրենց հասանելիք համազգեստը և հատուկ միջոցները»: Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/02/01/427670/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր