1263 դիտում
08:58 15-02-2014
ՀՀ ԱՆ դատական կարգադրիչները դեռ հունվար ամսվա աշխատավարձերը չեն ստացել․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ ««Չի» տեղեկություններով՝ Արդարադատության նախարարության դատական կարգադրիչները դեռևս չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձերը։ Թե ինչով է պայմանավորված արդարադատությանը միտված այս կառույցի սեփական աշխատակիցների աշխատավարձի ուշացումը՝ դժվար է ասել։
«ՉԻ» լրագրողը երեկ փորձել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանից այս խնդրի շուրջ պարզաբանում ստանալ։ Ի պատասխան վերջինս նշել է. «Եղել են ֆինանսական աշխատանքային խնդիրներ՝ կապված հաշվարկների հետ, սակայն երեկվա դրությամբ բոլորի աշխատավարձերը արդեն փոխանցված են»։
«ՉԻ» դիտարկմանը, թե այսօր (երեկ) էլ են աշխատակիցները դժգոհել, որ իրենց քարտային հաշվին դեռ գումար չի փոխանցվել, Բաբայանը նշել է, որ նույն օրը, մինչև 18.00-ի սահմանները բոլորը կստանան իրենց գումարները»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
1244 դիտում
18:55 01-02-2014
Դատական կարգադրիչները կստանան իրենց հագուստները. aravot.am
11966 դիտում
18:23 04-07-2014
Շամշյանը, ֆոտոխցիկն ու դատական կարգադրիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»