1331 դիտում
10:30 03-02-2014
Լա Լիգա. Մադրիդի «Ատլետիկո»-ն ստանձնեց առաջատարի դերը. տեսանյութ
Լա Լիգայի 22-րդ տուրից հետո առաջնությունում ի հայտ եկավ միանձնյա առաջատարը: Այդ ակումբը դարձավ Մադրիդի «Ատլետիկո»-ն, որը օգտվեց իր անմիջական մրցակիցների` «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի միավորների կորստից և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական: Դիեգո Սիմեոնեի սաները Մադրիդում 4:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին «Ռեալ Սոսիեդադ»-ի նկատմամբ: Մադրիդցիների կազմում իր վերադարձը գոլով նշանավորեց բրազիլացի Դիեգոն, ով հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում համալրեց թիմի շարքերը: Նշենք, որ բրազիլացին հանդիսանում է Վոլֆսբուրգ-ի խաղացողը, սակայն Ատլետիկո-ում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով: Դիեգոն 2012 թվականի ընթացքում կրկին վարձակալական հիմունքներով հանդես է եկել իսպանական ակումբի կազմում:
«Ատլետիկո» - «Ռեալ Սոսիեդադ»`4:0
Գոլեր` Դավիդ Վիլյա 38', Դիեգո Կոստա 72', Միրանդա 74', Դիեգո 87'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1839 դիտում
21:13 08-02-2014
«Չելսի»-ին ստանձնեց Պրեմիեր Լիգայի առաջատարի դերը. տեսանյութ
1445 դիտում
20:59 30-03-2014
«Լիվերպուլ»-ը ստանձնեց Պրեմիեր լիգայի առաջատարի դերը. տեսանյութ
1368 դիտում
01:56 15-11-2014
Եվրո 2016. Դանիան հաղթեց Սերբիային և ստանձնեց I խմբի առաջատարի դերը . տեսանյութ
Այս բաժնից
1375 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1168 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1747 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում