943 դիտում
17:33 03-02-2014
Հունվար ամսին ընդունելություններին մասնակցել է 318 քաղաքացի
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից, քաղաքացիների ընդունելության համար սահմանված մշտական ժամանակացույցով, հունվարի 8-ից 31-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների պետերի ընդունելություններին մասնակցել է 34 քաղաքացի. բոլոր դիմողների առաջադրած հարցերին լուծում կամ սպառիչ պատասխաններ են տրվել։
Նշված ժամանակահատվածում Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարները սահմանված հինգշաբթի օրերին աշխատակազմերի շենքում ընդունել են ընդհանուր թվով 284 քաղաքացու։ Վարչական շրջանի աշխատակազմի գործառույթից և իրավասությունից բխող 208 դիմումների տրվել է դրական լուծում. 64-ի առնչությամբ լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա, և դիմումները քննարկման փուլում են։
Ընդհանուր դիմումներից 12-ը դուրս են եղել վարչական շրջանների աշխատակազմերի լիազորությունից կամ իրավասությունից և մերժվել են՝ ուղղորդվելով համապատասխան գերատեսչությունների կողմից։
Նմանատիպ նյութեր
1345 դիտում
13:51 03-04-2014
2014-ի առաջին եռամսյակում Երևանի քաղաքապետարանում ընդունելություններին մասնակցել է 302 քաղաքացի
1359 դիտում
14:13 17-03-2015
Ուկրաինայի ավելի քան 318.000 քաղաքացի Ռուսաստանում ժամանակավոր կացարան կամ փախստականի կարգավիճակ է ձեռք բերել
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»