211652_close_icon
views-count1348 դիտում article-date 13:51 03-04-2014

2014-ի առաջին եռամսյակում Երևանի քաղաքապետարանում ընդունելություններին մասնակցել է 302 քաղաքացի

Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված հստակ ժամանակացույցով շարունակվում են կազմակերպվել քաղաքացիների ընդունելություններ: Ամփոփելով ընդունելությունների 2014 թվականի առաջին եռամսյակի տվյալները` արձանագրվել է, որ նշված ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանում ընդունելություններին մասնակցել է 302 քաղաքացի: Ընդ որում, նրանցից միայն 150-ը` մարտի ընթացքում: Բնակիչների կողմից ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ և սպառիչ պատասխաններ: Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում յուրաքանչյուր հինգշաբթի կազմակերպվող ընդունելություններին տարվա առաջին երեք ամիսներին մասնակցել է 1266 քաղաքացի: Մարտի ընթացքում ընդունելությունների մասնակցած 513 քաղաքացիների կողմից բարձրացված հարցերից 393-ին տրվել է համապատասխան ընթացք և արդեն իսկ կարգավորված է, իսկ 102-ը դեռևս ընթացքում է: Բարձրացված հարցերից 18-ը մերժվել է՝ վարչական շրջանի կամ քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում չլինելու պատճառով: Հիշեցնենք, որ քաղաքացիներն ընդունելություններին մասնակցելու համար նախապես պետք է հերթագրվեն համապատասխան կառույցում՝ ներկայացնելով անձնագիր: Քաղաքացիների ընդունելությունները ևս մեկ հնարավորություն են լսելու մայրաքաղաքի բնակչությանը մտահոգող խնդիրներն ու առաջարկները և դրանց հնարավոր լուծումներ տալու:

Նմանատիպ նյութեր