9974 դիտում
19:10 03-02-2014
Վարդան Ղուկասյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ինչպես ավելի [url=https://shamshyan.com/hy/article/140123162101/]վաղ հայտնել էր [/url]ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 23-ին Ս. Ղուկասյանը Սամվել Բալասանյանի տան մոտ խուլիգանություն կատարելու կասկածանքով Գյումրիի Հին կինոյի շենքի մոտից ոստիկանության Շիրակի մարզային վարչության ոստիկանության Կումայրիի բաժին բերման էր ենթարկվել:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
Նմանատիպ նյութեր
103183 դիտում
23:10 01-07-2021
Ոստիկանությունը փնտրում է Վարդան Ղուկասյանի որդուն․ ընտրությունների օրը կռիվ է եղել. Aravot.am
60991 դիտում
22:51 20-08-2021
Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակին, դատարանի դահլիճից ազատ արձակեցին. aravot.am