211652_close_icon
views-count3889 դիտում article-date 12:22 04-02-2014

Թեժ գիծ զանգահարում են հիմնականում տեղեկատվության համար. Երևանի քաղաքապետարան

Հունվար ամսվա ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով 1947 հեռախոսազանգ է ստացվել. դրանցից 494-ի առնչությամբ կազմվել է համապատասխան փաստաթուղթ, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է սահմանված ժամկետում լուծում տալ դրանց։ Փետրվարի 3-ի դրությամբ հանձնարարություններն ամբողջությամբ կատարված են։ Մնացած հարցերը տեղեկություն ստանալու բնույթի են եղել, որոնց թեժ գծի աշխատակիցները տեղում պատասխանել են։ Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարներն ակտիվ են յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:00-ից 18։00-ն։ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 հեռախոսահամարով ստացված ահազանգերից Երևանի քաղաքապետարանի իրավասության շրջանակում են եղել 191-ը. հեռախոսազանգերով հնչեցված բոլոր խնդիրներին տրվել է համապատասխան լուծում։

Նմանատիպ նյութեր