211652_close_icon
views-count9687 դիտում article-date 15:26 27-03-2020

Վարչապետը զանգահարում է պատահական հեռախոսահամարներով և հետաքրքրվում քաղաքացիների որպիսությամբ. ՈՒՂԻՂ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ հեռարձակմամբ զանգահարում է պատահական հեռախոսահամարներով ու հետաքրքրվում, թե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պայմաններում քաղաքացիներն ինչպես են զգում, ինչպես են դիմանում սահմանափակումներին: «Ամենակարևոր խնդիրներից մեկը, որ ես ունեմ, քաղաքացիների հետ շփումն ապահովելն է: Սակայն արտակարգ դրության պայմաններում դա ճիշտ չէ անել, հակառակ դեպքում կստացվի, որ մենք խախտում ենք մեր սահմանած կանոնները: Բայց մյուս կողմից շատ կարևոր է իմանալ, թե այս օրերին ինչ են զգում քաղաքացիները, ինչպես են ապրում, ինչպես են հաղթահարում, դիմանում սահմանափակումներին: Այսօր առավոտից էքսպերիմենտ եմ արել` զանգ եմ կատարել պատահական համարով և զրույց եմ ունեցել մի ընտանիքի անդամների հետ` կապված ընթացիկ իրավիճակի հետ»,-ասաս Փաշինյանն ու նշեց, որ դա օգնում է իրեն խնդիրներն ավելի լավ հասկանալու և տնտեսական ու սոցիալական փաթեթների ձևավորման գործում ավելի ճշգրիտ լինելու: Վարչապետը զանգահարեց նաև պատահական հեռախոսահամարով և հետաքրքրվեց մի տարեց կնոջից, ով ապրում է ամուսնու հետ ու ունի տեղաշարժման սահմանափակումներ, թե իր գնումներն ով է կատարում: Վարչապետը նշեց, որ տիկնոջ հեռախոսահամարը կփոխանցի, որպեսզի սոցիալական աշխատողները այս հարցին հետևողական լինեն: [b]ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի: Մեկ քաղաքացի մահացել է:[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր