3389 դիտում
17:25 04-02-2014
Տիգրան մեծի պողոտայում բախվել են Պն բեռնատարն ու Samand-ը
Այսօր՝ փետրվարի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի թիվ 40 հասցեի դիմաց, բախվել են Samand մակնիշի 498 OO 64 համարանիշի և ГАЗ 66 մակնիշի ՊՆ 1886 S համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+