Եգիպտոսում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 եգիպտացի զինծառայող է վիրավորվել: Ինքնաշեն ռումբը պայթել է Սինա քաղաքի կենտրոնական մայրուղիներից մեկում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նշենք, որ ավելի վաղ պայթյուն էր որոտացել Շեյխ Զուվայդ քաղաքի կենտրոնական մասում: Տուժածներ չեն գրանցվել:
Ընդգծենք, որ նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի բանակի տապալումից հետո Եգիպտոսում ահաբեկչությունների կտրուկ աճ է գրանցվել: