Անշարժ գույքի գները բարձրացել են. տեսանյութ
Հաշվի առնելով միգրացիայի բարձր տեմպը` միջին քաղաքացուն կարող է թվալ, որ անշարժ գույքի գնի բարձրացմանը զուգահեռ պահանջարկը նվազել է: Սակայն տվյալներն այլ բան են փաստում. անշարժ գույքի շուկան կայուն է: Կադաստրի տվյալով` 2013-ին առուվաճառքի գործարքների թիվը Երևանում աճել է 6.9 տոկոսով, իսկ գները` 5.4 տոկոսով: Անշարժ գույքի բորսայի տնօրենը գնաճը բնական է համարում, գնի ավելացման մի մասն էլ փոխարժեքների տատանման հետևանք է:
Այս տարի անշարժ գույքի շուկայում ոչ մի կտրուկ փոփոխություն չի սպասվում:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1391605206]armnewstv.am[/url]