211652_close_icon
views-count3381 դիտում article-date 23:40 05-02-2014

Արտակարգ դեպք դատարանում. տուժողը հրաժարվեց մասնակցել նիստին

Այսօր՝ փետրվարի 5-ին, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Թովմաս Վարդանյանի դատավարությունը: Հունվարի 31-ին ամբաստանյալ Թ. Վարդանյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սուր կտրող գործիքով ինքնավնասման է դիմել և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով բուժ օգնություն տեղափոխվել է կալանավայր: Այսօր դատաքնության ժամանակ հրավիրված վկա Լիդա Միշայի Սիմոնյանը, որին անվանում են Լիլիթ Զվարթնոց օդանավակայանի «Էսպերանտո» սրճարանի աշխատակցուհին, տվեց իրարամերժ ցուցմունք և ըստ էության չպատմեց իրականությունը, ընկավ շփոթմունքի մեջ, այնուհետև հեռացավ: Նիստը ընդմիջվեց Թ. Վարդանյանի առողջական վիճակի վատացման հետ կապված, որից հետո նաև վատացավ տուժող Հայկանուշ Ներսիսյանը, որին Գայանե են անվանում: Հրավիրված շտապ օգնության բժիշկները ցույց տվեցին բուժ օգնություն, ամբաստանյալին և տուժողին, որց հետո տուժողը հրաժարվեց նիստին մասնակցել: Նիստի ժամանակ պաշտպան Ա.Մկրտչյանի կողմից արվեցին մի շարք միջնորդություններ, որոնց քնարկումը դատարանը հետաձգեց, միայն բավարարեց միջնորդությունը լրացուցիչ հանձնաժողովային, համալիր փորձաքննությունը՝ կապված դեպքի վայրից հայտնաբերված հանցագործության գործիք, ուրագի հետ, որը մինչ օրս չի ուղղարկվել ոչ մի փորձաքննության քննիչի կողմից, միաժամանակ չի ուղարկվել դատաբժշկին, պարզելու էական հարցեր: Հաջորդ նիստը կշարունակվի փետրվարի 12-ին. ժամը 12:00-ին: Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր