2346 դիտում
09:03 06-02-2014
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դյուրագրգիռ և կասկածամիտ է դարձել. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և նրա ընկերների հարձակումից հետո, որը դեռ նախաքննության առարկա է, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դյուրագրգիռ և կասկածամիտ է դարձել։
Օրերս նա աշխատանքից ազատել է քադաքապետարանի ենթակայությամբ գործող սոցիալական ծառայություններից մեկի աշխատակից Արման Բաղդասարյանին։ Պատճառն այն է, որ վերջինս հաճախ է հայտնվում Ջիվանու փողոցում, որտեղ բնակվում է Սամվել Բալասանյանը, և որտեղ կանգնեցված է Բալասանյանի արձանը։ Արման Բաղդասարյանին ասվել է, որ նա ինչ-որ շատ է անցուդարձ անում Բալասանյանի փողոցով։
Հիշեցնենք, որ Բալասանյանի տան մոտ էր տեղի ունեցել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու հետ կապված միջադեպը։ Արման Բաղդասարյանը Գյումրիում հայտնի բռնցքամարտիկ է, և նրա հայրն էլ է բռնցքամարտիկ եղել։ Նրա մտերիմ շրջապատից մեզ հայտնեցին, որ Արմանի հաճախակի այցելությունները Ջիվանու փողոց իրականում կապ չունեն քաղաքապետի հետ։ Պարզապես այս նույն փողոցում է բնակվում Արման Բաղդասարյանի աները։ Արմանի՝ աշխատանքից ազատման հարցում դեր չի կատարել նույնիսկ այն հանգամանքը, որ Սամվել Բալասանյանը Շիրակի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1095 դիտում
12:42 20-12-2014
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պարգևատրել է Շիրակի մարզի փրկարարներին
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»