1392 դիտում
09:44 06-02-2014
ԲՀԿ-ն բարձրաձայնել է կառավարության հրաժարականի հարցը. Առավոտ
«Առավոտ»-ը գրում է. «Հարցը, կներեք, մի քիչ ուշացած է, որովհետև այդ հարցը բարձրացվել է բազմիցս»,- «Առավոտ»-ի հարցին`կիսո՞ւմ եք ձեր գործընկերոջ մոտեցումը, այսպես արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ այսօր, «գազի հարցով» հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկի տապալումից հետո, լրագրողների հետ զրույցում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ իր կարծիքով ժամանակն է, որ խորհրդարանական ընդդիմադիր և այլընտրանք ուժերը կառավարության հրաժարականի հարցն առաջադրեն:
Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ ԲՀԿ-ն մեկ անգամ չէ, որ այդ հարցը բարձրաձայնել է:
Հետաքրքրվեցինք`եթե այժմ նման նախաձեռնություն լինի, ԲՀԿ-ն կմիանա՞: Տիգրան Ուրիխանյանն այսպես արձագանքեց. «Միանձնյա պաշտոնական պատասխան տալ չեմ կարող, որովհետև ես ընդամենը մեր կուսակցության խոսնակն եմ, ով մատուցում է ձեզ իրեն հանձնարարվածը` տեղեկատվության տեսքով: Եվ ընդամենը 35 պատգամավորներից մեկն եմ»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3027 դիտում
15:29 08-02-2019
Մինաս Ավետիսյանի որդին բարձրաձայնել է հոր «Գիշեր» որմնանկարի փրկության հարցը
730 դիտում
12:26 21-01-2023
Աննա Հակոբյանն Իրանում բարձրաձայնել է Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»