211652_close_icon
views-count1273 դիտում article-date 14:21 06-02-2014

Ջոն Քերրին հեռանում է քաղաքականությունից

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Պետքարտուղարի ներկայիս պաշտոնն իր քաղաքական կարիերայում վերջինն է: Այս մասին Քերրին ասել է CNN-ին տված հարցազրույցում: Հարցին, թե պատրաստվու՞մ է նա առաջադրել իր թեկնածությունը 2016-ի նախագահական ընտրություններում, Քերրին պատասխանել է, որ նման ծրագրեր չունի: «Այս աշխատանքն իմ կարիերայի վերջին կանգառն է»,-նշել է նա: Հիշեցնենք, որ Ջոն Քերրին ղեկավարում է ԱՄՆ պետքարտուղարությունը 2013 թվականից: Մինչ այդ նա եղել է ԱՄՆ Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահը:

Նմանատիպ նյութեր