211652_close_icon
views-count1366 դիտում article-date 14:55 06-02-2014

Կիևում Մայդանի ցուցարարները շրջափակել են խորհրդարանի շենքը

Կիևում ընդդիմության մասնակիցները շրջափակել են երկրի Գերագույն Ռադայի շենքը: Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները: Հաղորդվում է, որ շենքը շրջափակված է Ինստիտուտի, Գրուշևի փողոցների և Մարիինի այգու կողմից: Մայդանցիների թիվը հասնում է 4000-ի: Միևնույն ժամանակ շենքի մոտ ընթանում է իշխանության կողմնակիցների մի քանի հազարանոց ցույց: Քիչ չէ նաև խորհրդարանի շենքի մոտ կենտրոնացված իրավապաների թիվը, որոնք զինված են հրազենով: Խորհրդարանում հենց այս պահին ընթանում է նիստ, որում քննարկվում է սահմանադրական բարեփոխումների մասին ընդդիմության ներկայացրած պահանջը:

Նմանատիպ նյութեր