Սոչի-2014. ջամայկացի բոբսլեյիստները գտել են իրենց բոբը
Ջամայկայի հավաքականի բոբսլեյիստները, ովքեր իրենց ուղեբեռը կորցնելու պատճառով չէին կարողացել մասնակցել նախօրեին կայացած մարզմանը` օդանավակայանում վերջապես գտել են իրենց բոբը և անհրաժեշտ մարզագույքը: Այսօր ջամայկացի մարզիկները արդեն անցկացրել են երկու մարզում:
Նշենք, որ Ջամայկայի բոբսլեյի հավաքականը առաջին անգամ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցել է 1988 թվականին: Սոչիի Օլիմպիադայում բոբսլեյի մրցաշարը կսկսվի փետրվարի 16-ից: