211652_close_icon
views-count1257 դիտում article-date 16:12 06-02-2014

Ոստիկանության բաժիններում զենք-զինամթերք են հանձնել. ոստիկանության կոչի հերթական արձագանքները

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 4-ին, ժամը 10.45-ին, 1971 թ. ծնված Արգիշտի Հ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: *** Փետրվարի 4-ին, ժամը 12.15-ին, 1990 թ. ծնված Թովմաս Պ.-ն ոստիկանության Մարտունու բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 20 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: *** Փետրվարի 4-ին, ժամը 19.15-ին, 1962 թ. ծնված Արթուրիկ Ա.-ն ոստիկանության Չարենցավանի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի ողորկափող երկփողանի որսորդական հրացան, 5.45 մմ տրամաչափի 26 և 7.62 մմ տրամաչափի 6 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: *** Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 4-ին, ժամը 15.55-ին, 1977 թ. ծնված Էմին Խ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի ողորկափող մեկփողանի որսորդական հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 4-ին, ժամը 14.00-ին, 1986 թ. ծնված Միքայել Հ.-ն կամավոր հանձնել է օդամղիչ հրացան` ձևափոխված 5.6 մմ տրամաչափի մարտական զենքի, և 5.6 մմ տրամաչափի 10 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Փետրվարի 4-ին, ժամը 19.30-ին, 1963 թ. ծնված Սերգո Ա.-ն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 5.6 մմ տրամաչափի հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 4-ին, ժամը 12.45-ին, 1983 թ. ծնված Արգամ Մ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ և ինքնաձիգի 2 դատարկ պահունակ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Փետրվարի 4-ին, ժամը 15.40-ին, 1983 թ. ծնված Վահե Գ.-ն ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի ողորկափող մեկփողանի որսորդական հրացան և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 12 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 4-ին, ժամը 17.40-ին, 1958 թ. ծնված Արմեն Գ.-ն կամավոր հանձնել է առանց գործարանային համարի ինքնաձիգ` պահունակով: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր