211652_close_icon
views-count1382 դիտում article-date 13:17 19-02-2014

Զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ոստիկանության կոչի հերթական արձագանքները

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 17-ին, ժամը 11.00-ին, 1948 թ. ծնված Պողոս Բ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 20 մմ տրամաչափի կարճեցված փողով ողորկափող հրացան, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 26 և «ԴՇԿ» 3 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 17-ին, ժամը 15.30-ին, 1981 թ. ծնված Արթուր Չ.-ն կամավոր հանձնել է «ԴՇԿ» տիպի 12.7 մմ տրամաչափի` 1, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 29 և «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 50 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 17-ին, ժամը 15.40-ին, 1945 թ. ծնված Հաղթանակ Ա.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի 7.62 մմ տրամաչափի կարճեցված փողով հրացան և «Կարաբին» հրացանի 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 17-ին, ժամը 12.35-ին, 1963 թ. ծնված Արտուր Ն.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, «ԱԿ» ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 106 փամփուշտ և ծխարձակիչ 2 նռնակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: *** Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 17-ին, ժամը 12.30-ին, 1952 թ. ծնված Լիդա Հ.-ն կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 759 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Փետրվարի 17-ին, ժամը 11.30-ին, 1972 թ. ծնված Արմեն Մ.-ն ոստիկանության Մեծամորի բաժնում կամավոր հանձնել է հակատանկային նռնականետ, նռնակ` առանց պայթուցիչի, «ԱԿՄ» ինքնաձիգի դատարկ պահունակ ու տարբեր տրամաչափի 34 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր