211652_close_icon
views-count1027 դիտում article-date 21:56 06-02-2014

Փոխվարչապետն ընդունել է Ռումինիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեին: Փոխվարչապետը շնորհավորեց դեսպանին` առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց հետագա աշխատանքներում: Նշելով, որ երկու բարեկամ պետությունների միջեւ բոլոր ուղղություններով համագործակցության համար ամուր հիմքեր են ստեղծված` փոխվարչապետը հատկապես անդրադարձավ ապակենտրոնացված մակարդակով գործակցության զարգացման հեռանկարներին: Արձանագրվեց, որ մասնավորապես վերջին տարիներին այս ձեւաչափով փոխգործակցությունն ակտիվացել է, հաստատվել են նոր կապեր գործընկեր քաղաքների միջեւ. միայն 2012թ. Հայաստանի հինգ քաղաքներ գործընկերության համաձայնագրեր են կնքել ռումինական քաղաքների հետ, առաջիկայում նախատեսվում է , որ այդ շարքը կհամալրվի: Փոխվարչապետի գնահատմամբ` երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով գործակցությունը զարգացման լուրջ ներուժ ունի եւ կարող է էապես նպաստել առեւտրատնտեսական կապերի խորացմանը: Դեսպանն իր հերթին հավաստիացրեց, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը` աջակցելու համար երկու բարեկամ երկրների հարաբերությունների խորացմանն ուղղված բոլոր ծրագրերին: Դեսպանի խնդրանքով փոխվարչապետը նաեւ տեղեկություններ ներկայացրեց տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման ոլորտներում նախատեսվող բարեփոխումների մասին:

Նմանատիպ նյութեր