Ա Սերիան ինձ չի գրավում. Ռոնալդու
2013 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն իր կարծիքն է հայտնել իտալական Ա Սերիայի վերաբերյալ:
« Անկեղծ ասած ես Ա Սերիայի հանդիպումներին չեմ հետևում: Ես չեմ ասում, որ վատ առաջնություն է, պարզապես այն ինձ չի գրավում: Այդուհանդերձ Իտալիայում խաղամակարդակը բարձր է: Բացի այդ Ա Սերիայում բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Սակայն ինձ համար աշխարհի լավագույն առաջնությունները մնում են Լա Լիգան և Պրեմիեր Լիգան,-ասել է Ռոնալդուն