Հենրիխ Մխիթարյանը կրկին հայտնվել է քննադատական ալիքի տակ
Վերջին շրջանում Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղը հաճախակի է քննարկվում գերմանական լրատվամիջոցների կողմից: Գերմանացի հանրահայտ մարզական վերլուծաբան Դանիել Ռատհյենը Բունդեսլիգայի 20-րդ տուրի` «Վերդեր» - «Բորուսիա» խաղից առաջ քննադատորեն է մոտցել հայ կիսապաշտպանի ելույթներին:
«Հենրիխ Մխիթարյանի մոտ ազատ և համարձակ գործողությունները բացակայում են: Լավ կլիներ, եթե Մխիթարյանը ձեռք բերեր իր լավագույն մարզավիճակը: Հայ կիսապաշտպանը վերջին անգամ իր խաղով առանձնացել է նոյեմբերի 1-ին «Շտուտգարտ»-ի հետ կայացած խաղի ժամանակ:
26 մլն եվրո արժողությամբ ֆուտբոլիստի մոտ խաղային խոտանը շատ է: Նրա փոխանցումները և անցումները հաջող չեն: Դժվար է ասել, թե ինչով է պայմանավորված նրա անհաջող խաղը:
«Միկին», ինչպես անվանում են պերֆեկցիոնիստ է և մեծ ճնշում է զգում իր վրա: Հավանաբար դրա պատճառով նա կորցրել է ինքնավստահությունը և գործում է կաշկանդված: Նրա մոտ բացակայում են ստեղծագործ գործողությունները»,- գրել է Դանիել Ռատհեյնը: