5276 դիտում
20:28 01-09-2017
Հյուսիսային Կորեան հեռակա կարգով մահվան է դատապարտել 2 լրագրողի՝ քննադատական գրախոսությունների համար
Հյուսիսային Կորեայի դատարանը Հարավային Կորեայի 2 լրագրողի հեռակա կարգով դատապարտել է մահվան: Լրագրողներին մեղադրել են «Գաղտնի Հյուսիսային Կորեան» անգլերեն հրատարակված գրքի համար գրած գրախոսությունների պատճառով: Գրախոսություններում մեջբերումներ են արվել այդ գրքից: Հայտնում է [url=https://www.reuters.com/article/us-northkorea-southkorea-media-threat/north-korea-sentences-south-korean-reporters-to-death-over-review-of-book-about-country-idUSKCN1BB2J0]Reuters[/url] գործակալությունը:
Հարավկորեական «Դոնա Իլբո» և «Չոսոն Իլբո» թերթերում տպագրվել են Դենիել Թոդորի և Ջեյմս Փիրսոնի «Գաղտնի Հյուսիսային Կորեան» գրքի գրախոսություններ: Գիրքը գրվել է երկրից փախած հյուսիսկորեացիների հետ հարցազրույցների հիման վրա և ցույց է տալիս այդ պետության կյանքը, բարքերը: Նշվում է, որ Հս. Կորեայում արդեն ազատության նշաններ են առկա:
Մեղադրանքում նշված է, որ գրքի գրախոսությունները տպած թերթերը վիրավորել են հյուսիսկորեացիների արժանապատվությունը՝ «կեղտոտ և ինտրիգային գրքից մեջբերումներով»:
Մահվան դատապարտվածները զրկվել են նաև բողոքարկման իրավունքից: Ինչպես նշվում է դատավճռում՝ պատիժն «անհապաղ կիրականացվի ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում»:
Նմանատիպ նյութեր
13346 դիտում
15:19 05-01-2018
Վրացական դատարանը Սաակաշվիլիին հեռակա կարգով դատապարտել է 3 տարվա ազատազրկման
1213 դիտում
09:21 15-11-2023
Կիևի դատարանը ռուսաստանաբնակ հրապարակախոս Արմեն Գասպարյանին հեռակա կարգով 10 տարվա ազատազրկման է դատապարտել
1347 դիտում
17:26 07-10-2014
Յանուկովիչին ու նրա թիմին կդատեն հեռակա կարգով
Այս բաժնից
382 դիտում
11:10 19-10-2024
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
565 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ
502 դիտում
23:00 18-10-2024
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ