1500 դիտում
16:14 07-02-2014
Հնդկաստանը նոր ինքնագնաց հրետանային համակարգ է ներկայացրել
Հնդկաստանում անցկացվող DEFEXPO-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ներկայացված Catapult Mk.2 ինքնագնաց հրետանային համակարգը նախագծել է Հնդկաստանի պետական Defence Research and Development Organisation (DRDO) գործակալությունը։
Catapult Mk.2 համակարգը նախագծել են հնդկական Arjun Mk.1 ազգային տանկի շասսիի ու ռուսաստանյան Մ-46 քարշակվող թնդանոթի միացմամբ։ Նախագծումը կատարվել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության 2012 թվականի պատվերով, որն արժեցել է մոտ 2,4 մլն ԱՄՆ դոլար։
Համակարգի առաջին փորձարկումները կատարվել են 2013-ի սկզբին, որից հետո նրա վրա տեղադրել են գիշերային նշանառության սարքեր, ինչպես նաև GPS նավիգացիոն սարքեր։ Դրանից հետո՝ 2013-ի օգոստոսին համակարգը անցել է փորձարկումների երկրորդ փուլը։ Միաժամանակ տարբեր պայմաններում, մասնավորապես, Ռաջաստան անապատում, անցկացվել են երթային փորձարկումներ (նույն ժամանակահառվածում Ռաջաստան անապատում անցկացվել են նաև Arjun Mk.2 տանկի փորձարկումները)։
Catapult Mk.2 համակարգի մարտական լրակազմը 36 կրակոց է, կրակի առավելագույն հեռավորությունը 27 կմ է։ Համակարգը կարողանում է կրակել միայն կանգնած վիճակից։ Ինքնապաշտպանվելու համար այն զինված է 7,62 մմ գնդացրով, իսկ զրահն ապահովում է ՆԱՏՕ-ի STANAG 4569 2-րդ մակարդակի պաշտպանվածություն բոլոր կողմերից:
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է համակարգերի զորային փորձարկումներն իրականացնել 2014-ի ապրիլ-մայիս ամիսներին, որից հետո Զինված ուժերը ձեռք կբերի 40 համակարգ։
Այս գործարքը Հնդկաստանի համար միջանկայլ գործարք է, քանի որ հնկական զինված ուժերն արդեն մրցույթ է հայտարարել 155 մմ ինքնագնաց հրետանային համակարգերի ձեռքբերման համար։ Catapult Mk.2 համակարգերը կփոխարինեն զինված ուժերի սպառազինության մեջ առկա Catapult Mk.1 համակարգերին, մինչև որ նոր մրցույթի հաղթող ընկերությունը իրականացնի 155 մմ համակարգերի տրամադրումը։
Catapult Mk.2 համակարգերի տարբերակը որպես միջանկյալ համակարգ ընտրվել է մատչելի լինելու պատճառով, քանի որ սեփական արտադրության Arjun Mk.1 տանկերի շասսիները Հնդկաստանի համար կարժենան ընդամենը 1,8-ից 2,2 մլն ԱՄՆ դոլար, իսկ Մ-46 թնդանոթները անվճար կմատակարարի զինված ուժերը սեփական սպառազինությունից։ Դրանցից մոտ 800 միավոր Հնդկաստանը ԽՍՀՄ-ից գնել է դեռևս 1960-ականներին։
Աղբյուրը` [url=http://razm.info/31385]Razm.info[/url]
Նմանատիպ նյութեր
2153 դիտում
22:52 05-07-2022
Մեծ Բրիտանիան Ուկրաինային 10 ինքնագնաց հրետանային կայանք կմատակարարի
1099 դիտում
12:10 04-05-2024
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
Այս բաժնից
829 դիտում
21:50 20-12-2024
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ից
796 դիտում
20:56 20-12-2024
Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել վիզային արտոնությունները Վրաստանի պաշտոնյաների համար