211652_close_icon
views-count821 դիտում article-date 19:12 07-02-2014

Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների հերթական բացահայտումը

Փետրվարի 6-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին և 1987 թ. ծնված Արման Դ.-ին: Արմեն Ա.-ն խոստովանել է, որ ժամը 16.30-ի սահմաններում թիվ 58 երթուղային ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար, բանկային և այլ քարտեր ու կանացի ակնոց: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժող կնոջ անձը: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր