211652_close_icon
views-count1143 դիտում article-date 16:46 07-02-2014

«Քուրդիստան» անվան տակ ցանկանում են ստեղծել 2-րդ Իսրայելը. թուրք գործիչ

«Թուրքիայի աշխատավորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքը հանդես է եկել ծավալուն մի հոդվածով, որտեղ ահազանգում է Թուրքիան մասնատելու և ստրկացնելու արևմտյան ծրագրի մասին, գրում է [url=http://www.ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1232]Ermenihaber.am[/url]-ը: «Թայիփ Էրդողանը, Աբդուլլահ Գյուլը, Հաքան Ֆիդանը և Աբդուլլահ Օջալանը նշածս ծրագրի գլխավոր դերակատարներն են` կապիտուլացիայի քառյակը»,- գրում է Փերինչեքը` հավելելով, որ արդեն եկել է նրանցից ազատվելու ժամանակը: Ըստ նրա` սկսյալ 1999 թվականից Թուրքիայի ազգայնական ուժերը իսրայելա-ամերիկյան ծրագիրը տապալելու գործին են լծված: Իսկ այդ ծրագիրը կրում է «Մեծ Մերձավոր Արևելք» անունը: «Նախատեսվում է թուրք ժողովրդին պառակտել, պետությունը մասնատել և իսկ վերջում էլ «Քուրդիստան» անվան տակ ստեղծել 2-րդ Իսրայելը»,- նշում է Փերինչեքը և Թուրքիայի ճակատագրով մտահոգ հայրենակիցներին միասնական պայքարի կոչ անում: Ամբողջությամբ կարդացեք [url=http://www.ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1232]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր