211652_close_icon

Սիրիայի նոր իշխանությունները հույս են կապում Ադրբեջանի հետ. Middle East Eye

views-count721 դիտում article-date 19:57 19-04-2025
Սիրիայի եւ Ադրբեջանի նախագահները քննարկել են, թե ինչ դեր կարող է ունենալ Բաքուն Սիրիայի նավթի եւ գազի հատվածի վերականգնման գործում անցած հանգտսյան օրերին Թուրքիայում տեղի ունեցած իրենց առաջին հանդիպմանը, Middle East Eye-ին հայտնել են խնդրին ծանոթ աղբյուրները:

Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան հանդիպել է Իլհամ Ալիեւի հետ Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում, որտեղ նրանք բանակցություններ են վարել, թե ինչպես առաջ շարժվել Սիրիայում Բաշար Ասադի կառավարության տապալումից հետո:

Քննարկումներին ծանոթ աղբյուրն ասել է, որ սիրիական կառավարությունը շահագրգռված է, որպեսզի ադրբեջանական պետական ​​նավթային Socar ընկերությունը օգնի Սիրիայի հյուսիս-արեւելքում նավթի եւ գազի հանքավայրերի զարգացմանը, տարածք, որը հիմնականում վերահսկվում է ԱՄՆ-ից աջակցվող «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» զինյալների խմբավորման կողմից:

Հունվարին Socar-ի թուրքական ստորաբաժանման՝ Socar Türkiye-ի գլխավոր տնօրեն Էլչին Իբադովը հայտնել էր, որ ընկերությունը պատրաստ է մասնակցություն ունենալ Սիրիայի էներգետիկ հատվածում։

Նմանատիպ նյութեր