211652_close_icon
views-count30827 դիտում article-date 21:33 07-02-2014

Արտակարգ ու ողբերգական դեպք Երևանում. փրկարարները մեծ դժվարությամբ վառելիքի տակառից դուրս բերեցին դիերը

Այսօր` փետրվարի 7-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Թամանցիների փողոցում գտնվող ավտոպահեստամասերի շուկայի մոտ, ձորակում տեղադրված վառելիքի տակառի մեջ 2 քաղաքացի է ընկել և նրանց դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 16 փրկարարական ջոկատը` ջոկատի հրամնատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև 1-03 շտապօգնության ծառյության բրիգադներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Ժամանել են նաև թիվ 4 և թիվ 6-րդ հրշեջ ջոկատները 1-ական մարտական հաշվարկով և Ս. Բիձյանի միջնորդությամբ անհրաժեշտ է եղել, որ դեպքի վայր ժամանի գազածխապաշտպան ծառայության օղակի աշխատակիցը: Տեղում աշխատում են նաև ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` Լևոն Շահինյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները մեծ դժվարությամբ նշված վայրից, որի հասցեն է` Արնբերդի փողոցի թիվ 2, որտեղ գործող «MN OIL» ՍՊԸ-ին պատկանող վառելիքի տակառից դուրս են բերել նշված ՍՊԸ-ի տնօրեն Իրանի քաղաքացի 35-ամայ Ռաֆիդատ Մաքսուդինի և Արմեն անունով մի տղայի դին, ում լրիվ տվյալները ոստիկանությունն այս պահին պարզում է: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները տեսնելով փրկարարների վտանգավոր աշխատանքը, քանի որ մի քանի փրկարարներ այդ հոտից վատացան, իրար հարց էին տալիս` 40-50 հազար դրամ աշխատավարձի դիմաց տեսնես մեր կառավարության պաշտոնյաների զավակները կանեին այս վտանգավոր գործը, մինչդեռ սա 1-ին դեպքը չէ, որ փրկարարները վտանգում են իրենց կյանքը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր