211652_close_icon
views-count5915 դիտում article-date 01:34 08-02-2014

Երևանի Մետաքս թաղամասում բախվել են BMW-ն ու Лада-ն

Այսօր՝ փետրվարի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-սահմաններում Մովսես Խորենացու փողոցում հայտնի Մետաքս թաղամասում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Նարեկ Դեմիրճյանի վարած BMW մակնիշի 29 UL 371 համարանիշի և 35-ամյա Մարգար Սայադյանի վարած Ваз 21 150 մակնիշի 34 LM 063 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները: Բախման հետևանքով Лада-ն հայտնվել էր ծաղկի սրահի մոտ ու եթե վարորդները վթարի մեղավոր համարեն միմյանց, կժամանի ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչը ում կողմից էլ փաստի առթիվ նյութեր կնախապատրաստվեն: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր