211652_close_icon
views-count1151 դիտում article-date 09:07 08-02-2014

«Նաիրիտում» կրճատվող աշխատակիցներին ծանուցագրեր են ուղարկել. նրանք ապրիլ ամսից այլևս չեն աշխատելու. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Մոտ 1 ամիս առաջ տեղեկացրել էինք, որ «Նաիրիտ» գործարանում կազմվում են աշխատակիցների կրճատման ցուցակներ, և խոսքը ոչ թե հարկադիր պարապուրդի մասին է, այլ աշխատակիցների կրճատման։ Սակայն «Նաիրիտի» լրատվական բաժնի դեկավար Անուշ Հարությունյանը հերքել էր, որ գործարանում պատրաստվում են կրճատել աշխատակիցներին, և հայտարարել էր, թե «դա ենթադրությունների ոլորտից է»։ Սակայն, ցավոք, մեր տեղեկությունները հաստատվում են. գործարանի աշխատակիցները մեր թղթակցին հայտնել են, որ «Նաիրիտում» կրճատվողներին ծանուցագրեր են ուղարկել և, որ նրանք ապրիլ ամսից այլևս չեն աշխատելու։ Նաև նշել են, որ գործարանում կրճատման նոր ցուցակներ են կազմվում։ Բացի այդ, այս տարվա հունվար ամսից անգամ սննդի կտրոններն են վերացրել։ Նշենք, ներկայումս գործարանում կա 2437 աշխատակից, որից մոտ 670-ն անընդհատ աշխատող են, մյուսները՝ հարկադիր պարապուրդում են»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր