Խոշոր ավտովթար` Արգենտինայում. կա 17 զոհ
Արգենտինայի արևմտյան մասում ՃՏՊ է տեղի ունեցել: Միմյանց են բախվել բեռնատարն ու ավտոբուսը, որի հետևանքով ավելի քան 17 մարդ է մահացել, հայտնում է BBC-ն:
Ըստ ականատեսների խոսքերի, ավտոբուսը բրազիլական պետհամարանիշերով էր, որում 30 ուղևոր է եղել:
Հավանաբար վթարի պատճառն արագության գերազանցումն էր:
Մեքենաների բախման ժամանակ հրդեհ է բռնկվել, և շատ ուղևորներ չեն հասցրել ավտոբուսից դուրս գալ: