211652_close_icon
views-count25896 դիտում article-date 13:17 08-02-2014

Հայտնի գործարար Տիգրան Արզաքանցյանի մայրը՝ իրենց հնարավորությունների և արածի մասին

«Քյավառում մի հատ ընենց տուն ունենք, որ ոնց որ գարաժ լինի, բայց էն նորածին երեխան, որ հիվանդանոցում ծնվում ա, Տիգրան Արզաքանցյանի տված բարուրներով ա փաթաթվում»: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանի մայրը` գործարար Վարսենիկ Գրիգորյանը: [b]-Տիկին Գրիգորյան, ինչ Տիգրան Արզաքանցյանը հեռացավ քաղաքականությունից, ձեր ընտանիքի մասին այլեւս այդքան շատ չեն խոսում: Խոսակցություններ էլ կան, որ ձեր բիզնեսների մի մասը փակել եք: Ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ նորություններ ունի ձեր ընտանիքը:[/b] -Չէ, չենք փակել: Պատրաստվում ենք նոր խմիչքներ շուկա թողնել՝ նոր դիզայնով: Նորություն լինի, էլի, որովհետեւ արդեն անհետաքրքիր ա: Ես ինքս, բացի տնօրեն լինելուց, նաեւ դիզայներ եմ, մեր գործարանում ամեն ինչը ես ինքս եմ կազմակերպում, ինքս եմ անում եւ ստեղծագործում: Գինիների եւ կոնյակների անուններ էլ կան, որ փոխելու ենք, բայց հիմա դեռ շուտ է, որ ասեմ: Դեռ փուլի մեջ է: Ես բարերար, գործարար մարդ եմ եւ չեմ կարող հիմա կիսատ-պռատ բաներ ասել: [b]-Ինչպես հասկացա, բարեգործությունները շարունակում եք: Երբ ձեր որդին ԱԺ պատգամավոր էր, տպավորություն կար, թե նրա «փիառի» համար եք բարեգործությամբ զբաղվում:[/b] -Ախր դա էնքան սխալ էր: Լավ էր՝ իմ տղան ոչ էլ նշանակություն տվեց այդ խոսակցություններին, եւ ես էլ չէի տալիս: Մեր բարեգործությունը շարունակվում է: Տիգրանը հիմա պատգամավոր չի, բայց Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացի է: Մեր բարեգործությունը ոչ մի անգամ չենք դադարեցրել մեր 17 համայնքների համար: Հեսա մայիսի 9-ի համար արդեն պատրաստել եմ, որ վետերաններին տանենք գումարներ, նվերներ փոխանցենք: Դպրոց ենք կառուցել, որին Լոնդոնում սովորող իմ թոռն էլ է եկել, մասնակցել: [b]-Ճի՞շտ հասկացա, որ ձեր թոռներն այստեղ չեն: Քանի՞ թոռ ունեք, ինչո՞վ են զբաղվում: [/b] -Չէ, այստեղ չեն, բայց գալիս են, ամեն ինչին մասնակցում են: Իրենք արդեն ժառանգել են այս բարեգործական սիրուն նվիրատվությունը: 6 թոռնիկ ունեմ: 4 երեխա Տիգրանս ունի, որոնցից մեկը աղջիկ է: Իսկ մահացած տղաս՝ 2 երեխա, որոնց եւս Տիգրանս է նայում: 6 թոռնիկներս էլ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորում են եւ 6-ն էլ հայերեն գրել-կարդալ գիտեն ու բարեգործություններին գալիս մասնակցում են: Իմ հետ գալիս և դպրոցներում գրքեր են բաժանում, մեծահասականերին գումարներ ու նվերներ են բաժանում: Բոլորի կասետներն ու դիսկերը կան, որ ամեն տեղ Տիգրանիս երեխեքի հետ գնում ենք ու բարեգործություններով ենք զբաղվում: Մեծ թոռս Լոմոնոսովի համալսարանն է ավարտել ու հիմա Տիգրանիս հետ աշխատում է, 2 թոռներս Լոնդոնում են սովորում եւ այս տարի կավարտեն, մյուս 2 թոռներս էլ Փարիզում են սովորում: Մի խոսքով՝ բոլորս թոռներս էլ սովորում են եւ ավարտելուց հետո հետ են դառնալու Հայաստան: [b]-Իսկ Տիգրան Արզաքանցյանը հիասթափվա՞ծ է, որ ընտանիքով Եվրոպայում է մնում, թե՞ գործի բերումով է այնտեղ հաստատվել: Դե, նրան անգամ այստեղ թիկնապահներից զրկեցին:[/b] -Ի՞նչ ես խոսում: Իմ թոռնիկները երեկ չէ առաջին օրն են գնացել: Տիգրանը ոչ մեկից ոչ հիասթափվել ա, ոչ էլ իրան հիասթափեցրել են: Թիկնապահներից էլ չեն զրկել, ուղղակի «ախրանան» արդեն բոլորին չէր տրվում: Տիգրանը գործի բերումով է այնտեղ: Շաբաթվա 7 օրից 4 օրը այստեղ ա: Իրա գործերը ստեղ ա, ո՞նց կլինի այդպես: Ուղղակի մենք մեր բարեգործությունները, ոչ ցուցադրում ենք, ոչ հրապարակում, ոչ էլ մեզի պետք ա: Ուղղակի Տիգրանիս սրտի կամքն ու թելադրանքն ա: Ինքը իրա սեփական գումարն ա տալիս ժողովրդին: [b]-Ինչպես հասկացա, Տիգրանը ձեզ է քաշել: Իզուր չեն ասում, որ բարեգործությունը գեներով է գալիս:[/b] -Այո, գեներով է գալիս: Չես կարող ինքդ քեզ զոռով ստիպես, որ բարեգործություն անես: Գիտե՞ս ինչ, որ ես մի բան բաժանում եմ, հենց այդ պահին մտածում եմ՝ ո՞նց անեմ, հաջորդը ի՞նչ բաժանեմ: Նախ, մեր բարեգործությունը խղճահարության համար չի, որ ասեմ՝ օգնեմ, թող ինքը փրկվի, որովհետեւ հիմա մարդիկ էնքան անապահով վիճակի մեջ են, որ ինչ ձեւի օգնություն էլ անես, մեկա մարդուն չես կարող փրկել: Բայց որ մարդը տեսնում է՝ իրեն ուզում են ձեռք մեկնել, ոգեւորվում ա: Չնայած հիմա մարդիկ այնքան են վատացել, որ մարդուն սիրով բարեւ էլ չեն տալիս: Դրա համար մարդուն պետք է աջակցելով ոգեւորել: [b]-Ձեզ մոտ «լավություն արա, գցիր ջուրը» տարբերակն է գործում, այո՞: [/b] -Այո, այո: Հիմա տես, ես գնում եմ գյուղերը, Մարտունիում 94 տարեկան մի խելացի մարդ կա, մի օր ինձ ասեց. «Տիկին Վարսիկ, առաջ մարդիկ գալիս էին, դռնեդուռ ընկած գումար էին հավաքում, դուք դռնեդուռ ընկած մարդկանց գումարներ ու նվերներ եք բաժանում: Էն նորածին երեխան, որ հիվանդանոցում ծնվում ա` Տիգրան Արզաքանցյանի տված բարուրներով ա փաթաթվում: Մենք նվիրում ենք մեր ծննդատանը, եւ ծննդատունը նորածիններին դրանցով ա փաթաթում: Էտ բոլորը գործա, էտ ամենը արվում ա: Այս տարի 100 տարեկան վետերանի մենք էլի նվեր ու գումար նվիրեցինք: [b]-Ուզում եմ հասկանալ, այդքան, որ անում եք, ինչ-որ տեղ գնահատվու՞մ է, թե՞ ոչ: [/b] -Ես դրա մասին չեմ էլ մտածում: Իմ համար իմ ժողովուրդն ա կարեւոր, իմ տղայի ազատ, պարզերես քայլը, իմ հպարտությունն ա իմ ժողովրդի մեջ, որ ինչ-որ մի բան կարողանում ենք անել: Մենք միլիոնատեր, չենք, մենք կալվածքներ չունենք: Քյավառում մի հատ ընենց տուն ունենք, որ ոնց որ գարաժ լինի: Բայց մեր սիրտը կամենում ա, ցանկանում ա ժողովրդին տալ: Հիմա ես իմ մտքերից կմեջբերեմ. «Բարեգործությունը երջանկացնելու հատկություն ունի: Այն բազմապատկվում է, եթե աջակից է: Մոր եւ որդու բարեգործությունը սահմաններ չունի»: Գիտե՞ս ինչ, մեր Քյավառի Տեր Հայրը ասում էր. «Տիկին Վարսիկ, բարեգործությունը կնոջ համար ամենադժվար բանն է եւ դա է պատճառը, որ հիմնականում տղամարդիկ են բարեգործությամբ զբաղվում: Ընդհանրապես կանայք ժլատ են, դժվարությամբ են ինչ-որ մեկին մի բան տալիս: Բայց գիտե՞ս ինչ, եթե դու սրտով մի բան ես տալիս, պետք է այդ դժվարությունը չզգաս ու չհիշես, թե ում ինչ ես տվել: Դրա համար էլ ես, որ մեկին մի բան տալիս եմ, էդ րոպեին ուրախանում եմ ու հետո միտս չեմ պահում, որ մեկին մի բան տվել եմ՝ հետագայում երեսով տալու համար: Ինչքան մարդա ինձ հանդիպում ասում՝ ինձ այսքան բան ես տվել: Մենք այնքա՜ն բան ենք արել: Մի խոսքով: [b]-Իսկ եղե՞լ է մի դեպք, երբ փորձանքից պրծնեք, ասեք՝ էս ու՞մ էի մի կտոր հաց տվել, որ Աստված դեմս բերեց: [/b] -Շատ են նման բաներ եղել: Իմ Տիգրանին այնքա՜ն բաներ են եղել: Դրա համար համոզված կարող եմ ասել, որ եթե ուրիշին լավություն անես, անպայման դեմդ գալիս է: [b]-Նկատի ունեք Ձեր որդու դեմ կատարված մահափորձե՞րը: [/b] -Գիտե՞ս ինչ, չեմ ուզում մանրանալ, բայց անողը իրա պատիժը կստանա: Ինձի ըսկի հետաքրքիր էլ չի: Քյավառում այնքան դեպքեր են եղել, որ օգնել ենք ու Աստված մեր դեմ բերել է: Քյավառում գազի վթարից երկու երիտասարդ ծնողներին կորցրեցին: Մենք ենք բերել նրանց Էրեբունի հիվանդանոց, ամիսներ շարունակ բուժեցինք, փրկեցինք, հիմա աշխատում են եւ ես որոշել եմ ամուսնացնեմ, բախտավորեցնեմ, հասցնեմ իրենց նպատակին: Մենք Քյավառում ժամանակ անցկացնելու ակումբներ ենք բացել: Քյավառի սկզբից մինչեւ վերջը Տիգրանս ասֆալտ ա արել: Այն էլ այն հիվանդ ժամանակները, որ իրեն փորձանք էր պատահել, բայց ինքը Քյավառում ասֆալտ էր անում: Չմտածե՞ք, որ իմ տղան է, ես նման բաներ եմ ասում: Ամբողջ ժողովուրդն է ասում: Ինձ դա է պետք: Ես մտնում եմ, ասում են՝ Տիգրանը ուրիշ ա, Տիգրանը միակն ա, որ Քյավառի ժողովրդի կողին կանգնած է: Մենք եւ տխրության եւ ուրախության պահին ժողովրդի կողքին կանգնած ենք: Տիգրանիս արածը ոչ ոք չի կարա անի, որովհետեւ բարեգործության մեջ միայն Տիգրանս ա, որ իր սեփական գումարն ա բաժանում: [b]-Իսկ նա այդքանից հետո քաղաքականություն վերադառնալու մտադրություններ ունի՞, թե՞ ոչ:[/b] -Ա՛յ դա ես չեմ կարող ասել: Օրինակ, որ գնում եմ Մարտունի, ժողովուրդը իրանց լեզվով ասում են. «Ուիրա մեր Տիգրանը, չդրեց իրա թեկնածությունը, մե՛նք իրան կուզենք»: Ընտրության ժամանակ թերթիկները բացել էին և բոլորը դեմը գրել էին «Տիգրան Արզաքանցյան, Տիգրան Արզաքանցյան»: Բայց այս պահին չեմ կարող ասել, թե քաղաքականություն կվերադառնա, թե ոչ: Տեսնենք՝ ինչ կլինի: Բայց ես չեմ պատկերացնի մի գյուղապետ, սովորական կամ ունեւոր մարդ, որ Տիգրանի մասին հանկարծ մեկը վրիպում անի ու սխալ բան խոսի: Լեզուն չի պտտվի, որ տեսնեմ, լսեմ, չեմ հավատա: Այ դայա կարեւորը: Զրուցեց [b]ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]

Նմանատիպ նյութեր